Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Նիդեռլանդների Թագավորության գործընկերների այցը Ակադեմիա

29.11.2023

Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը և Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերը:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Նիդեռլանդների հետ առկա համագործակցությունը և դրական արդյունքները, նաև այս տարվա հուլիսին Ակադեմիայի պատվիրակության այցը Ուտրեխտ՝ Նիդեռլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոն:


Հանդիպմանը ներկա էր Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ Ակադեմիան բարձր հեղինակություն և կարգավիճակ ունեցող իրավաբանական լավագույն կրթական հաստատություն է, որտեղ բազային իրավական գիտելիք ստացած մարդիկ, ովքեր ընտրում են դատավորի, դատախազի, քննիչի ճանապարհը, մասնագիտանում են, ապա կարիերայի ընթացքում ծանոթանում իրավունքի զարգացմանն ու մասնագիտական մարտահրավերներին:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և քննարկեցին հնարավոր համագործակցությանն ուղղված քայլերը:


Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերը Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի ներկայացուցիչների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ագրեսիայի հանցագործություններին առնչվող նոր միջազգային տրիբունալը» թեմայով:


Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին: