Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին

16.11.2023

Նոյեմբերի 9-ին և 16-ին Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստման դասընթացներ դատավորների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին:

 

Վերապատրաստումները վարում էր Արդարադատության ակադեմիայի դասընթացավար, ԵԽ ազգային փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Հրայր Ղուկասյանը:

 

Վերոնշյալ ծրագիրն անցկացվում է ԵԽ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում: