Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
08.11.2023
Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի ցուցակում ընդգրկված անձնանց:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հաջողություն մաղթեց: Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու և ջերմ վերաբերմունքի համար: