Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում

22.05.2023

Մայիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի  դատավորներ Ալեքսանդր Ֆեդորցովը և Արմեն Թումանյանը: 


Ա. Ֆեդորցովը ներկայացրեց համեմատական վերլուծություն անդամ պետություններում դատական համակարգերի աշխատանքի վերաբերյալ, անդրադարձավ դատարանների ծանրաբեռնվածությանը, վիճակագրական տվյալներին, մասնավորապես, յուրաքանչյուր դատավորին մակագրված գործերի քանակին՝ ըստ բնակչության թվի: 


Ա. Թումանյանն անդրադարձավ դատավորի դերին, օբյեկտիվությանը որպես բացարձակ արժեք վերաբերվելուն, հատուկ կարծիք հայտնելու կարևորությանն ու գործառույթներին: 


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար՝ հույս հայտնելով, որ դասախոսությունն օգտակար կլինի մասնակից դատավորների համար:

 

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=dCsVgP8uTD0